Ստեփանակերտը եռում է. Թևան Պողոսյանը՝ Արցախում տիրող իրավիճակի և Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Վերածննդի հրապարակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի հայ ազգը համախմբվի բոլոր վտանագների առաջ. «Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված  բոլոր կետերը առաջարկներ են, և ես ուրախ կլինեմ, որ հանրության մեջ  լայն քննարկում լինի, և բոլոր այն խնդիրները, որոնք վարչապետը  բարձրացրել է, նաև կարողանա երկխոսության միջոցով գտնել ճիշտ  կոնսենսուսները»:

Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ միասնությունն է գրավականը մեր անվտանգության, իսկ Հայաստանի առջև ամենակարևոր խնդիրն անվտանգությունն է:

«Պետք է գիտակցենք, որ դա ելույթ էր, որին պետք է հետևեն տարբեր գործողություններ: Շտապել պետք չէ. ուրախ եմ, որ Արցախում է այդ կոչը եղել: Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախում  տեղի է ունենալու համահայկական օլիմպիական խաղերի  արարողությունը: Ես ուրախ կլինեմ, որ մեր ներքին քաղաքական տարաձայնություններն այսօր դնենք մի կողմ, որովհետև թրերով չենք խնդիրները լուծելու, այլ խոսքով»,- ասաց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս օրերին Ստեփանակերտը եռում է: Արցախցիների տարամադրությունը բարձր է և ջերմ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս