ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտեղյակ գլխավոր դատախազն ու երկրի թիվ 1 հարուստ մարդը. ինչու Գագիկ Խաչատրյանին հիշեցին հենց հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած, փաստացի երկրիթիվ մեկ հարուստ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ քննիչները ձերբակալել են: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը.«Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է խոշոր վատնումների եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ»: Ասել է թե՝ արարք, որի մասին բոլորըմիշտլսել են, սակայն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք անգամ դժվար էր պատկերացնել, որ Գ. Խաչատրյանի նման պաշտոնյան կարող է երբեւէ պատասխանատվության ենթարկվել:

Բայց խնդիրն այն է, որ այս ձերբակալությունը բավականին ուշացավ: Ինչո՞ւ. որովհետեւ թավշյա հեղափոխությունից հետոՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ոչ մեկ անգամ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախ անցած տարվա հուլիսին հետաքննություն էր սկսվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության ժամանակ թույլ տրված չարաշահումների առնչությամբ (ինչպես հայտնի է, կենտրոնի շինարարությունն իրականացվել է Գ. Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ և Ֆինանսների նախարար աշխատած տարիներին հենց նրա նախաձեռնությամբ), սակայն մինչօրս այդպես էլ նրան մեղադրանք չէր առաջադրվել։

Այնուհետեւ երեկ ՀՀ ՀՔԾ-ն «քնից արթնացավ» եւ հայտարարեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործ է քննվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Սակայն ՀՔԾ-ն չէր գրել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, քանի որ քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է։ Բայց սա դեռ ամենը չէ:

Այս տարվա փետրվարի 28-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հարցում էր ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տալ Գագիկ Խաչատրյանին առնչվող գործերիհետ կապված, եւ մարտին ստացվել էր պատասխան, որ նրա հետ կապված որեւէ գործ չկա։ «Գագիկ Խաչատրյանը որեւէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»: Ու հիմա պարզվում է, որոչ միայն գործ է եղել հարուցված, այլեւ վնասի հատուցում է արել Խաչատրյանը, սակայն դատախազ Արթուր Դավթյանը տեղյակ չէ:

Անտեղյակությունն ապացուցվեց նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերից. երեկ նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գագիկ Խաչատրյանը մինչ այս մի քանի անգամ հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում: Այսպիսով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Գ. Խաչատրյանին կալանքի վերցնելով, ցույցտվեց, որ նրա նման կոռումպացված պաշտոնյան չէր կարող մեր երկրում մնալ ազատության մեջ: Մնում է՝ «բռնոցի-բաց թողոցի» չլինի:




Լրահոս