Արդեն մի քանի օր է ինչ հասարաական քաղաքական լայն շրջանակներ քննարկում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 16-ին ունեցած ելույքը, որտեղ նա հայտարարեց.
Ազգային ժողովը՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական ներկայացուցիչ եւ առաջնայի նմանդատով օժտված մարմին, սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում պետք հայնտի»:Այս հայտարարությանը հետեւեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած նախագիժը, որով նպատակ կա ՍԴ դատավոր, նախագահ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցադրումներ ուղղեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․
-Արդյո՞ք ԱԺ-ն իրավունք ունի ՍԴ դատավորի ու անդամների լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
-Սահմանադրական դատարանին այդպիսի լիազորություն վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։
-Ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել:
-Հետևանքը կարող է լինել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցումը, եթե Սահմանադրական դատարանն այդպես որոշի։
-Չունեք մտավախություն, որ գործընթացը կարժանանա միջազգային կազմակերպությունների քննադատությանը:
-Տեղյակ ենք, որ միջազգային կազմակերպությունները հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող այդպիսի կանխատեսում անել:
Լիդա Եղիազարյան