Շան հաչոցներ լսելով՝ դուրս է եկել բակ և նկատել, որ անասնագոմից հանել են իր հորթը, իսկ բակից՝ ցուլը և փորձել են տանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկություն էր ստացել, որ Արջուտ գյուղի մի բնակչի անասնագոմից գողություն են կատարել:

Մեկնած օպերատիվ խմբին Արջուտի բնակիչը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.50-ի սահմաններում, շան հաչոցներ լսելով՝ դուրս է եկել բակ եւ նկատել, որ օգտվելով տանը կից անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից՝ անասնագոմից հանել են իրեն պատկանող հորթը, իսկ բակից՝ ցուլը եւ փորձել են տանել Վանաձոր քաղաքի ուղղությամբ:

Ինքը նրանց հետեւել է, եւ իր ձայնից աննասուները գողացող անձինք իրեն նկատելով՝ անասուններին թողել եւ փախել են:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Սպիտակի 37-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 28-ի գիշերը Արջուտ գյուղի կանգառի մոտ՝ գնացքի երկաթգծում, նկատել է մեկ հորթ եւ մեկ ցուլիկ եւ փորձել է հորթին գողանալ, սակայն նկատելով անասնատիրոջը՝ փախել է՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս