ԲՀԿ-ականը նիստ է հրավիրել՝ պարզելու բոլոր հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 8-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների` հեղինակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ով առաջարկում է հանձնաժողովի նիստում քննարկել «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրա հետագա գործարկման հնարավորությունների մասին հարցը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի օգոստոսին հայրենի կառավարության որոշմամբ ստեղծվեց, ապա նույն տարվա դեկտեմբերին պաշտոնապես բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որը մինչեւ այժմ տնտեսական գործունեություն չի իրականացնում:

Նշենք, որ դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին ազատ տնտեսական գոտու բացման առիթով այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այդ գոտին «նպաստելու է տարածքային համաչափ զարգացմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»։

Նախատեսվում էր, որ տնտեսական գոտին պիտի ստեղծվեր փուլերով․ առաջին փուլում կառուցապատելու էին Մեղրիի մաքսայինկետը, հարակից տարածքը, ինչն արդեն արվել է: Երկրոդ փուլում 70 հեկտարով պետք է ավելացվեին ազատ տնտեսական գոտու տարածքները բիզնեսին տրամադրելու համար:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս մարտին` կառավարության նիստի ժամանակ, հայտարարել էր, որ ազատ տնտեսական գոտու հողերը պետությունից ժամանակին ձեռք են բերվել ծիծաղելի գներով.

«Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որայնտեղ, ըստ էության, հողատարածք չկա»: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ վերջերս հայտարարել էր, թե Մեղրու ազատ տնտեսական գոտուհետ կապված կազմակերպչական խնդիրներ կան, որոնք ընթացքի մեջ են` հավելելով, թեխնդիրներն առնչվում են հողային ձեւակերպումներին. «Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտուն ամրակցված հողամասը չի գերազանցում 2 հեկտարը։ Հեռանկարում նախատեսվում է, որ տարածքները սկզբում 10, հետո 50 հա ընդլայնման պլան ունենան»,-հայտարարել էր նախարարը:
Ըստմերտեղեկությունների` ԲՀԿ խմբակցությունում որոշվել է այսքան ժամանակ անհասկանալի ու կարծես թե լուծումչգտնվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի նիստ հրավիրել` պարզելու համար, թե, ի վերջո, ինչպես է հարցը լուծում գտնելու: Բայց թե որքանով ընդդիմադիր համարվող ֆրակցիային կհաջողվի նման իրավիճակում ելքեր գտնել, դեռեւս անհասկանալի է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս