«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ», օրաթերթը պարզել է` այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել են հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դեֆիցիտ էր: Թեպետ Էկոնոմիկայի նախարարությոնից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են` մեքենաները 4-5 օր է` կանգնած են հերթի մեջ:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գալիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենաները: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»: Բեռնափոխադրող ընկերություներից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։