«Փաստ» օրաթերթը գրում է․ «Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ Անի Ամիրշադյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նա ներկայացրել է տվյալներ անշարժ գույքի, դրամական միջոցների և եկամուտների մասին:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Ամիրշադյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ սոցապահովության ծառայության պետի դրամական միջոցը կազմել է 4 547 160 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 14 471 530 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Անի Ամիրշադյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակվել սեպտեմբերի 2-ին: Մինչ այս նա աշխատել է «ԱյԴիԲանկ» ՓԲԸ-ում: Զբաղեցրել է նախ ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։