«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն շքեղ իրերով չի հետաքրքրվում:
«Ինչի՞ս են պետք 10 Ֆերարին, 20 թանկարժեք ժամացույցները կամ 2 ինքնաթիռը: Ես ծանր ժամանակներ եմ ապրել: Ես սոված եմ եղել, աշխատել եմ դաշտում, ոտաբոբիկ եմ ֆուտբոլ խաղացել, կրթություն չեմ ունեցել: Հիմա ես կարող եմ օգնել մարդկանց՝ կառուցել դպրոցներ, մարզադաշտեր, հագուստ ու սնունդ գնել նրանց համար:
Ես նախընտրում եմ, որ իմ մարդիկ բաժին ստանան նրանից, ինչ կյանքը տվել է ինձ», – Մանեի խոսքերն է մեջբերել Sensivel-Mente-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում 11 խաղ է անցկացրել՝ դառնալով 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: