ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումար է փոխանցվել Հայաստանին արտերկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 7 ամիսներին ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները: ԿԲ հրապարակած հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների չափը կազմել է 1 մլն 55 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ փոխանցվել էր 966 հազար 982 դոլար: Հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից` 7 ամիսների տվյալներով կազմելով 556 հազար 135 դոլար:

Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, հուլիսին մասնավոր փոխանցումների տեմպերը ավելացել են. եթե հունիս ամսին ՀՀ փոխանցվել է 161 հազար 948 դոլար, ապա հուլիսին այդ թիվը դարձել է 188 հազար 670 դոլար: Նկատենք, որ մասնավոր տրանսֆերտները մշտապես կազմել են տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Ի դեպ, արձանագրենք, որ Կենտրոնական բանկը ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալների վերաբերյալ տվյալները հուլիս ամսից հետո չի թարմացրել, ինչը, համաձայնեք, երկմտանքի տեղիք է տալիս։




Լրահոս