«Գանձասար-Կապանը» հաղթեց «Արարատ-Արմենիային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի վերջին հանդիպումը: «Գանձասար – Կապանը» տանը 2:1 հաշվով կարողացավ հաղթել Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:

Կապանյան թիմից մեկական անգամ աչքի ընկան Գեղամ Հարությունյանն (9‘) ու Դավիթ Մինասյանը (90‘), իսկ «Արարատ – Արմենիայից» միակ պատասխան գնդակը խփեց Դմիտրի Գուզը (58‘):

Այս խաղից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը ստացավ հետեւյալ տեսքը.

1.«Արարատ» – 22(միավոր)

2.«Շիրակ» – 22

3.«Արարատ – Արմենիա» – 19

4.«Լոռի» -18

5.«Նոա» -17

6.«Ալաշկերտ» – 16

7.«Փյունիկ» – 13

8.«Ուրարտու» – 12

9.«Գանձասար – Կապան» -10

10.«Երեւան» – 0

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս