Հարց քաղաքացիներից՝ գույքահարկի կիսամյակային հաշվարկը կոնկրետ ե՞րբ և ո՞ւր պետք է ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գույքահարկի կիսամյակային հաշվարկը կոնկրետ ե՞րբ եւ ո՞ւր պետք է ներկայացնել:

Լիլիթ Ջահուկյան (34 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ջահուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք),

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս