Իր ծառայողական պարտականությունները կատարող Տիգրան Առաքելյանի սպանությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ուոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանների պաշտպանվածության, վերջին սկանդալայյին նշանակուների մասով զրուցել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանի հետ:
-Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ուոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Որպես ՀՀ ոստիկանապետի տեղակալ`ինչպե՞ս եք պատկերացնում ոստիկաննների պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործընթացը:
-Իմ կարծիքով` այստեղ ընդհանուր աշխատանք պետք է տարվի հասարակության մեջ. հասարակության դերն էլ է շատ մեծ՝ դաստիարակչական աշխատանքից սկսած, դպրոցական տարիքից, նույնիսկ նախադպրոցական տարիքից, եւ, իհարկե,պետք է բարեփոխումներ կատարվենիրավապահ մարմիներում:
-Կոնկրետ ի՞նչ բարեփոխումներ պետք է նախաձեռնեք:
-Բարեփոխումներ կան եւ կատարվում են.ոչ միայն սոցիալական բարեփոխումները պետք է լինեն, այլեւ օրենսդրական փոփոխություններպետք է կատարվեն: Իմ կարծիքով` այդ ամենըպետք է քննարկվի հասարակության հետ: Հասարակական կազմակերպությունների, միջազգային փորձը հաշվի առնելով` գանք մի իրավիճակի, որտեղ ոստիկանը պետք է պաշտպանված լինի եւ ինքը զուտ իմանա իր գործառույթները, իր գործառույթների շրաջանակը, կատարման եղանակը` երբ, ինչքան…: Բացի դրանից, մեծ դեր է խաղում ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը:
-Ձեր թվարկածների ուղղությամբ որեւէ բան անո՞ւմ եք:
-Իհարկե, ոստիկանությունը բարեփոխումների մշտական գործընթացում է, վերջին շրջանում այդ բարեփոխումները իրականացվում են ե՛ւ օրենսդրական փոփոխություններով, ե՛ւ մնացած բոլոր ուղղություններով:
– Հեղափոխությունից հետո` 1,5 տարի անց, երկու ոստիկանապետ է փոխվել այս փոփոխությունների արդյունքում: Ով գալիս, իր նշանակումն է անում, իր սկզբունքներն է առաջ տանում: Այս փոփոխությունները լինում են, սակայն համակարգը շատ հարցերում կաղում է:
-Գիտեք, ոստիկանության աշխատանքի բնույթըչի փոփոխվում:Իհարկե, կա քաղաքականություն, որը.. կարողէ նորանշանակ պետըինչ-որ մի առանձնահատուկ ուղղությունմտցնել ոստիկանական աշխատանքի կազմակերպման մեջ, բայց ընդհանուր աշխատանքի բնութը մեկն է՝ հասարակական կարգի ապահովումը եւ մեր բնակչության անվտանգ աշխատելու իրավունքի ապահովումը:
– Այսօր ոստիկանը պաշտպանված չէ, անգամ երբ իրենց մասնագիտական գործունեությունն են իրականացնում, նրանց ծեծում են, վիրավորում են, անգամ եղել են իրավիճակներ,որ ոստիկաները վախեցել են գնալ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու, քանի որ ծեծել են նրանց:
-Իհարկե այդպես չէ, ինչպես Դուք եք ներկայացնում, այդքան էլ լուրջ չէ, բայց, իհարկե, թավշյա հեղափոխությունից հետո եւ, իհարկե, հեղափոխության ընթացքում ոստիկանությունը ցույցտվեց, որինքը ժողովրդի շահերից է ելնումեւ ժողովրդի կողմից է, բայց դա չի նշանակում,որ հասարակությունը պետք է մոռանա նաեւ իր`օրենքով ամրագրված պարտավորությունը:
– Ոստիկանությունում օրերս աղմկահարույց նշանակումներ եղան. ոստիկաններհետ վերադարձան համակարգ, որոնք համակարգից հեռացվել էին ոստիկանինոչ հարիր պահվածքի համար:
-Իմ կարծիքով` այսօրվա նշանակումները հենց այն նպատակին են ծառայում, ինչի մասին ես ասացի: Այդ մարդիկ առաջին անգամ չէ, որ հայտնվում են ոստիկանությունում:Նրանք աշխատել են, աշխատանքը գնահատվում է վերջնական արդյունքներով: Եթե վերջնական արդյունքները չգոհացնեն, դգհոհություններ կլինեն, կարող են նաեւ փոփոխվել.որեւէ մեկը կաշկանդված չէ կադրերի ընտրության հարցում:
Քնար Մանուկյան