Բժիշկների ծեծկռտուքի ու քթի կոտրվածքի հետքերով. եզրակացություն են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել էր բժշկի քիթը:

Պատճառն,ըստ նախնական վարկածի, այն է, որ բժշկիհորըտնօրենի պաշտոնակատարն աշխատանքից ազատել էր, բժիշկը պարզաբանման համար մտել է տնօրենի մոտ, եւ զրույցը վեճ էր դարձել, հետո էլ «բռնցքամարտիկ» տնօրենը կոտրել էր բժշկի քիթը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նրան վիրահատել էին:

Սակայն հետաքրքիր էր, որ քիթ կոտրելու տնօրենի քայլը արդարացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ասելով. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւմիշտ արժանանալու է նման խիստ արձագանքի… Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ դիմումից հետոհետ վերադարձրել այն»:

Դեպքից հետո հիվանդանոցում այլ լուրեր էին պտտվում առ այն, որ նախարարի հովանավորյալ տնօրենը ազատված աշխատակցի հետչի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից: Այլ վարկածի համաձայն` կոտրվածք ունեցողի հայրը նախկին տնօրենին մի քանի անգամ բարձրաձայն պաշտպանել է, դրա համար նոր ԺՊ-ն քինախնդրություն է արել:

Թե որ վարկածն է իրական, քննությունըցույց կտա:

Ինչեւէ, դեպքից հետո նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, եւ փորձաքննությունը իրականացնում էր ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նշանակված փորձաքննությունից հետոտվել է եզրակացություն, որ բժիշկ Վահագն Համբարձումյանը թեթեւ վնասվածք է ստացել, եւ նրա առողջությանը վտանգ սպառնացող հանագամանք չկա: Սակայն մեզ հասած լուրերով` բժիշկը արդեն երկրորդ անգամ է պատրաստվում վիրահատելու քիթը եւ, դեռ ավելին, հարվածի հետեւանքով նա ուղեղի ցնցում է ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում են նման եզրակացություն տվել, արդյոք նախարար Թորոսյանն է ասել, որ մեղմ եզրակացություն տան եւ թեման փակված համարեն: Ի պատասխան` Բիշարյանն ասաց. «Քրեական դատավարության շրջանակներում գործը գտնվում է նախաքննության եւ հետաքննության փուլում, եւ ոչ մի մեկնաբանություն եւ տեղեկատվություն չենք կարող տրամադրել: Եթե ցանկանում եք ծանոթանալ, ապա դիմեք վարույթ իրականացնող մարմնին, թողիրենք հայտնեն,մենք իրավունք չունենք հայտնենք»:

Մեր այն դիտարկմանը` նախարարը իրենց դիմել է արդյոք այս հարցով, վերջինս նշեց. «Մեր նախարարը ոչ մի հարցով մեզ չի դիմում, քանիոր փորձագետը անկախ մարմին է, փորձագիտական կենտրոնը անկախմարմին է, ո՞նց կարող է նախարարը թույլ տալ միջամտել նախաքննության գործերին, ո՞նց եք պակերացնում: Շնորհակալություն, այսքանը»:

Քնար Մանուկյան




Լրահոս