Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամիև «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությաններկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր:

Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման և խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելմանև բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:

Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն էգրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացմանպարագայում այնկարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:
Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, և նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու և իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:

Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի և այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին և մինչև տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ն անդրադարձել էր շինշիլաբուծությանը և Հայաստանում մորթու վերամշակման արտադրամասի բացմանը:




Լրահոս