ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը եւ ինչ ժամկետում:
Համեստ Հակոբյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար: Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ` տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը կամ նրա կողմից լիազորված անձը:
Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից` 6 ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: