Այսօր ԵՊՀ-ում կրկին դասադուլ է: Ուսանողները քայլերթով շարժվում են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղից էլ միանալու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ հավաքված ՀՅԴ երիտասարդներին:
Ուսանողները նախարարության շենք են քայլում՝ վանկարկելով՝ Արայիկ, հեռացի′ր: Ինչպես նաև կոչ են անում մարդկանց միանալ իրենց քայլերթին:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով փակել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դարպասները, որպեսզի ուսանողները չկարողանան դուրս գալ և միանալ քայլերթին:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են հանդես գալիս օրենքի այն նախագծին, որի համաձայն բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու: Ուսանողները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: