Լավրովը ԱԳՆ-ում է. ինչպես վարվեցին ցուցարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն այս պահին արտգործնախարարությունում է: Հանդիպում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: ԿԳՍՄ նախարարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են չաղմկել, լուռ մնալ, մինչև կավարտվի հանդիպումը:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են հանդես գալիս օրենքի այն նախագծին, որի համաձայն բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու:  Ուսանողները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:




Լրահոս