ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է ավտոմեքենաների շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 79 մլրդ 231 մլն դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն զգալի պակասել է՝ 14.7 տոկոսով, ինչը տարօրինակ է այն դեպքում, երբ այս շրջանում Հայաստան են գալիս ազգությամբ ռուս եւ ղազախ գնորդները, որոնք գնում են մեքենաներ եւ արտահանում։

Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրլ 277 մլրդ 830 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.8 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 83 մլրդ 214 մլն դրամ` ավելանալով 8.7 տոկոսով:

Մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 9 ամիսներին կազմել է 1 տրլ 115 մլրդ 384 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 11 տոկոսով:




Լրահոս