![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/hrdeh-2.jpg)
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Աղբատարում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:
Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան: