Հասան տնօրեններին․ ՀՀԿ-ականների և ՕԵԿ-ականների ներկայացուցիչները «կմերժվե՞ն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի լսումներ կազմակերպել: Ըստ մեր տեղեկությունների` հիմնական թեման հայաստանյան կրթական համակարգն է լինելու, բայց կիզակետում լինելու է հարցը, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, բայց հանրակրթական բոլոր վայրերում շարունակում են ղեկավարել ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով` իմքայլականները փորձելու են իրենց լսումների միջոցով ապացուցել այն թեզը, որ կրթությունը չպետք է քաղաքականացնել ու ամեն բան պետք է անել նախորդներին «մերժելու» համար:

Այլ կերպ ասած, նրանք փորձելու են հասնել այդպիսի տնօրեններից ազատվելուն: Թե որքանով իշխանությունների այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, դժվար է ասել:




Լրահոս