Չընդունելով պատժվում են․ երեք դատավոր ենթարկվել են կարգահապական պատասխանատվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք դատավորներ ենթարկվել են կարգահապական պատասխանատվության:Գրել էինք,որարդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետում դեմ են հարուցվել: Արդյունքում հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետզրույցում Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը հայտնել էր, որչի ընդունում մեղքը. «Փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես, 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար, ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չիհերիքում գաղափարս»:

Դատավոր Ելենա Քոչարյանը նույնպես հայտնել էր, որ չի ընդունում մեղքը: Արդյունքում ԲԴԽ-ն Ելենա Քոչարյանին ենթարկեց պատասխանատվության`խիստ նկատողություն հայտարարելով, իսկ, ահա, Աշոտ Խաչիկյանին պարզապես նկատողություն հայտարարեցին` միգուցե հաշվի առնելով, որ նա առաջիկայում թոշակի է գնում:

Ինչեւէ, այսքանով ԲԴԽ-ի կողմից դատավորներին նկատողություն հայտարարելու գործընթացը չի դադարում: Երեկ ԲԴԽ-ն` նախագահությամբ Ռուբեն Վարդազարյանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարեց, եւ դատավորին հայտարարվեց նկատողություն:

Նշենք, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործովվճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստարդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Իսկ կոնկրետ ի՞նչն էր խախտել դատավոր Ներսիսյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ դատարան դիմում է եղել վաղեմության ժամկետի միջնորդության մասով, սակայն դատավոր Ներսիսյանը վաղեմության ժամկետի հարցը քննության առարկա չի դարձրել, ինչը դատական համակարգում համարում են կարեւոր հանգամանք: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ չնայած հայտարարված նկատողությանը` դատավոր Ներսիսյանը ԲԴԽ նիստի ընթացքում մինչեւվերջչի ընդունել իր մեղավորության հարցը:

Քնար Մանուկյան




Լրահոս