ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս: Իր այցը նա ներկայացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով.
«ՊՆ N զորամասում ծանոթանում ենք նոր սննդակարգին և համտեսում»։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այս զորամասում նոր սննդակարգի են անցել երեկվանից: Վարչապետը նաև հայտնել է՝ նախատեսված չէր զորամաս գալ ճաշի ժամին: Նա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հաստատում է ստացել, որ եկող տարի նոր սննդակարգի են անցնելու բոլոր զորամասերը: