![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/f612e4a41d0ae6056683f3424a5919e6.JPG-1.jpg)
Հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ- Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժնների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումնով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։