ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա բնակիչը համագյուղացու տնից 1․700․000 դրամի ոսկեղեն է գողացել. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել:

Տանտերերն ընդամենը մի քանի ժամ էին տնից բացակայել, որի ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս: Քրեական հետախույզները արձանագություններ կազմելուց հետո, գողությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացրին: Անհրաժեշտ էր պարզել, թե, ընտանիքի անդամներից բացի, էլ ով կարող էր իմանալ, որ նրանք բացակայելու են տնից:

Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և վարկածը, որ հանցամիտը համագյուղացիներից կարող է լինել` շուտով հաստատվեց: Համատեղ միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ: Հունվարի 13-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է, որ հունվարի 10-ին նա զարդերի մի մասն իրացրել է Երևանի ոսկու շուկաներից մեկում: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս