Գագիկ Ղազինյանի վաղեմի երազանքը՝ դառնալ ԵՊՀ ռեկտոր. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Ռեկտորի ընտրությունները պետք է տեղի ունենան մարտին, իսկ թեկնածուների առաջադրման համար առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որն էլ կտա նախընտրական շրջանի մեկնարկը:

Նկատի ունենալով, որ Ղազինյանի որդին՝ Արթուր Ղազինյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, քիչ հավանական է, որ Գագիկ Ղազինյանը կարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս