ՔՊ վերահսկող հանձնաժողովը կհանդիպի ավագանու անդամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրելու այս հարցը քննարկելու համար:

ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա այս շաբաթ, եւ ցանկություն ունեն նիստին հրավիրել ավագանու անդամին և զրուցել նրա հետ:

Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ նիստից հետո անպայման կտեղեկացնեն արդյունքների մասին, ինչպես նաև նախապես կհայտնեն նիստի օրը:




Լրահոս