Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Իմ Քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Սա այս տարվա արդեն երկրորդ հանդիպումն է իշխանական խմբակցության եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ. առաջին հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ էր:
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետի պաշտոնակատարը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել հանդիպման ավարտից հետո: