ՀԱՐՑ. Ո՞ր մարմինն է կատարում հայրության պետական գրանցում, եւ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է կատարվում այս գործընթացը:
Լիանա Եղիազարյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. երեխայի` ամուսնության մեջչգտնվողհոր կամ մոր բնակության վայրի,
2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, բուժհիմնարկում մոր գտնվելու, զինվորական ծառայության, երկարատեւ գործուղման, օտարերկրյա պետությունում գտնվելու կապակցությամբ եւ այլն), ապա բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից` նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: