«Տիգրան Ուրիխանյանը խայտառակում է խմբակցությունը». ԲՀԿ-ականների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին հայտարարեց, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել` խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Վերջինս նշել է, թե այս փուլում պատգամավորի մոտեցումներնու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ուրիխանյանը նպատակ ունի առաջիկայում քաղաքական այլ գիծ բռնել, ինչի համար էլ վերջինս նորից որոշել է ԲՀԿ-ից առանձնանալ: Խմբակցությունում էլ շատ վատ են վերաբերվել պատգամավորի հայտարարությանը, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ֆրակցիայում կարծիք կա, որ ճիշտ կլիներ, որ Ուրիխանյանը մանդատը վայր դներ, ամեն անգամ իրենց խմբակցությունը չխայտառակեր նման հայտարարություններով:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ մեկնաբանության համար դիմեց Տիգրան Ուրիխանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. ««Այլանս» կուսակցությունը գործող իմ վաղեմի ընկերներով, համակիրներով ստեղծած կառույց է, ապա նոր թիմ ձեւավորելու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա եւ չի էլ լինելու: Նոր թիմ ձեւավորելու խնդիր չկա»:




Լրահոս