Արսեն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արսեն Շուրիկի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 15-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Շնող գյուղի 1/13 հասցեում գտնվող «Մարիետա Հախինյան» ԱՁ-ին պատկանող խորտկարանի որպես շինություն հանդիսացող հանգստի սենյակ և գաղտնի հափշտակել 2.500 ՀՀ դրամ արժողության դրամապանակ, որի մեջ եղել է գումար, անձնագիր և պլաստիկ բանկային քարտ:

Այնուհետև գնացել է Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում տեղակայված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Նոյեմբերյան» մասնաճյուղի բանկոմատ և ցանկացել է կանխիկացնել գումար, սակայն քարտն արգելափակված լինելու պատճառով՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել:




Լրահոս