«Պետք է լինի վեթթինգ»․ իմքայլականները քննարկումների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով. «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, եւ որոշել են փետրվարի 25-ին խորհրդարանական լսումներ կազմակերպել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են Սահմանադրական դատարանի «հարցերը լուծելուն» զուգահեռ «վիրահատական միջամտության» ենթարկել նաեւ դատական համակարգն ամբողջությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս հաճախ են այս թեմայի շուրջ իշխանությունները քննարկումներ ունենումու հանգել են այն եզրակացության, որպետք է դատական համակարգը ենթակել վեթթինգի:

Նշենք, որ մայիսին վարչապետն իր ելույթում նշել էր նաեւ, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել,սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չբերվեց, քանի որ իշխանությունները կարծում էին, որ դատավորների հարցերը կարելի է լուծելսահմանդրական բարեփոխումների միջոցով, ինչըկնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ երկար քննարկումներից հետո իմքայլականները կրկին եկել են այն եզրակացության, որպետք է վերադառնալ առաջին ծրագրին.պետք է լինի վեթթինգ: Մենք տեղեկացանք, որ խորհրդարանականլսումները նախագահելու է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, եւ արդեն որոշում կա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրելու խորհրդարան՝քննարկում ունենալու համար: Բայց թե այս անգամ նշված հանձնաժողովին կհաջողվի ինչ-որ արդյունք ունենալ, դժվար է ասել:

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս