Որոնք են պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու նոր հիմքերը և կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020 թ. հունվարի 1-ից Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող ✅այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

✅Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,
2. աշխատավարձի չափը,
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,
4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,
5.գործատուի ստորագրությունը:




Լրահոս