Երեկ Երեւանում մեկնարկել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որը շարունակվելու է մինչեւ փետրվարի 28-ը, եւ նիստեր կլինեն Արցախում: Ինչպես հայտնի է, համաժողովի օրակարգում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներն են՝ Արցախի հիմնախնդրից մինչեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ: Եվ հետաքրքիր է, որ ՀՅԴ-ական գործիչները երեկ խուսափում էին խոսել ներքաղաքական օրակարգի, առավել եւս՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների մասին: Բանն այն է, որ քննարկումների արդյունքում դաշնակցականները որոշել են, ի վերջո, «Ոչ»-ի ճամբար չձեւավորել եւ փողոցային քարոզարշավ չիրականացնել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սա չի նշանակում, որ դաշնակցական գործիչներն այս շրջանում պասիվ են լինելու կամ խուսափելու են խոսել հանրաքվեի եւ փոփոխությունների մասին: Պարզապես նրանք քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ «պետք չէ միանալ կեղծ օրակարգերի»: Միեւնույն ժամանակ «Դաշնակցությունը» շարունակելու է ակտիվ լինել Արցախյան հակամարտության հարցում: Մասնավորապես, նրանք վերջերս նաեւ 5 ժամանոց հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, զրուցել ԼՂ հիմնահարցի, ՀՀ արտաքին քաղաքականության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում