ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանն, իսկապես, սիրավեպ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ շոու-բիզնեսին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Վահե Զիրոյանը սիրավեպ ունեն: Եվ չնայած նրանց հերքումներին՝ այս երկուսն իսկապես միասին են:

Նշենք, որ դերասանների սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին պտտվել, երբ զույգը սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալում:

Այդ շրջանում դերասանուհին հրապարակել էր համատեղ լուսանկար, որը բուռն արձագանքի էր արժանացել: Զիրոյանն ասել էր, որ ինքը հանկարծակիի է եկել այսպիսի արձագանքի. «Անկեղծ եմ ասում, երբ Իննան հրապարակել էր լուսանկարը, որտեղ, ի միջի այլոց, իմ դեմքը չէր երեւում, չէի էլ սպասում, որ կարող է նման արձագանք լինել։ Դա նկարահանման հրապարակում արված աշխատանքային լուսանկար էր։ Հարցնում էին՝ արդյոք անձնական կապ ունենք, չեմ մեկնաբանել, որովհետեւ մեկնաբանելու բան էլ չկա։ Աշխատանքային լուսանկար է»,-նախորդ տարվա հոկտեմբերին հավաստիացրել էր Զիրոյանը։

Ի դեպ, վերջերս պապարացիները Միացյալ Նահանգներում նրանց լուսանկարել են թեւանցուկ քայլելիս: Սա եւս գալիս է հաստատելու մեր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննան սիրավեպ ուներ դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանի հետ: Նա Հայկից ամուսնության առաջարկություն էր ստացել Թաիլանդում հանգստյան օրերին: Իննան ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ գրկախառնված էր Հայկի հետ եւ ցուցադրում էր նշանադրության մատանին, իսկ ձեռքին գրություն կար. «Ես ասացի՝ այո»: Նշանադրությունից որոշ ժամանակ անց, սակայն, լուրեր պտտվեցին, որ զույգը բաժանվել է: Ո՛չ Իննան, ո՛չ Հայկը չհաստատեցին այդ տեղեկությունը, սակայն երկուսն էլ սոցցանցերից հեռացրեցին համատեղ լուսանկարները:

Ինչ վերաբերում է Վահե Զիրոյանին, ապա նրան ավելի վաղ վերագրվում էր սիրավեպ դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ: Նման քննարկումների առիթ էր հանդիսացել Ռոզիի` ինստագրամյան իր էջում հրապարակած սելֆին, որն արել էր Կամերային թատրոնում Վահե Զիրոյանի հետ եւ մակագրել. «Ես ու իմս»։ Սակայն ո՛չ Վահեն, ո՛չ Ռոզին չէին մեկնաբանել այս լուրը: Իսկ դիտարկմանը, թե չմեկնաբանելը տեղիք է տալիս մտածելու, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա, Վահեն արձագանքել էր. «Ով նման բան է ասել, պարապ է։ Ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանել անձնականս»։

Հավելենք, որ Իննա Խոջամիրյանն այս օրերին վայելում էր իր ձմեռային հանգիստն արտերկրում եւ պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ էր հրապարակում: Դերասանուհին Լաս Վեգասից կիսվել էր գեղեցիկ կադրերով, որոնց մակագրությունը մեծ իրարանցում էր առաջացրել նրա ինստագրամյան հետեւորդների շրջանում:

«Այն ինչ կատարվել է Վեգասում, մնում է Վեգասում»,- գրել էր Իննան եւ գրառումը լրացրել մատանու էմոջիով:
Երկրպագուներն ակտիվ սկսել էին հետաքրքրվել՝ արդյոք դերասանուհին նշանադրվել է: Սակայն Իննան դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ շշուկներին:

Անի Անտոնյան




Լրահոս