Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:
Վարակը հաստատվել է Վրաստանի 50-ամյա քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Վերջինս այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առողջապահության նախարարը վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: Վրաստանի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Սակայն վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս: