Ընդամենը մեկ անգամ օգտագործելով այս միջոցները՝ ազատվեք դեմքի թերություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։

Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել մուգ կետերից ու հետքերից։ Առավելագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցը մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել ամեն օր։ Առաջարկվող միջոցը կարող է օգտագործվել մաշկի բոլոր տեսակների դեպքում։

Բաղադրիչներ

1 գդալ կաթի փոշի
ջուր
կես գդալ աղ։

Պատրաստման եղանակը

Կաթն ու ջուրը խառնեք։

Ավելացրեք աղն ու լավ խառնեք։

Բամբակը թրջեք այս խառնուրդով, թեթև շարժումներով քսեք դեմքին։

Թողեք 5 րոպե, լվացեք։

Առաջարկվող միջոցի հիմնական ազդող միջոցն աղն է։ Այն օգնում է փափկեցնել մաշկը և դրան փայլ հաղորդել։ Այն նաև խորը մաքրում է ծակոտիները, հավասարակշռում ճարպի արտադրությունը, օգնում ազատվել բակտերիաներից, որոնք բշտիկների առաջացման պատճառ են դառնում։




Լրահոս