Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման: Այդ մասին ասված Է Վրաստանի փոստի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վրաստանում բժշկական դիմակների սուր պակաս կա: Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի հայտնաբերումից հետո դիմակները դարձել են ամենապահանջված ապրանքը դեղատներում: Դեղագործական ընկերություններում հայտարարել են, որ իրենց պահեստները դատարկ են, իսկ այդ ապրանքը ոչ մի տեղից հնարավոր չԷ բերել. Վրաստանին դիմակների հիմնական մատակարարը Չինաստանն Է:
«Արգելվում Է Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած քանակությամբ բժշկական դիմակներ ուղարկելը… Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմակներ ուղարկելու դեպքում ծանրոցը հնարավոր Է՝ կառգրավվի կամ ետ կվերադարձվի: Այսպիսով, ուղարկողին չի փոխհատուցվի փոստային ծանրոցի ուղարկման համար վճարված գումարը»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է Sputnik-ը:
Վրաստանում արգելել են բժշկական դիմակներ ուղարկել արտասահման
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ