ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո՝ դիմակները պաշտպանիչ են, թե ոչ. հակասական հայտարարություններն ու պաշտոնյաների պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դիմակների դեֆիցիտի թեման շարունակում է ակտուալ մնալ: Արդեն մեկ շաբաթից ավելի է` Հայաստանի դեղատներում բացակայում են հասարակ դիմակները, իսկ դրանք լինելու պարագայում էլ գներն աստղաբաշխական են:

Եվ այստեղ ուշագրավ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները: Նախ օրեր առաջ նա լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե դեղատներում վաճառվող հասարակ դիմակները ոչնչից չեն պաշտպանում:

Եվ չնայած դրան, երեկ նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ այնուամենայնիվ խորհուրդ տվեց դիմակ կրել` միայն գրիպով մարդկանց հետ շփվելուց:

Եվ այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, որ երեկ երբ իշխանության ներկայացուցիչները գնացել էին Գոլդեն Փելիս հյուրանոց, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփված անձինք, դիմակներ էին կրում:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշում էր, թե այնտեղ գտնվողները հիվանդ չեն, նույնիսկ ջերմություն չունեն: Այդ դեպքում ինչու են բոլորը, այդ թվում Թորոսյանը դիմակով: Թե դիմակի դեֆիցիտն էր նաեւ ստիպում խոսել դրանց ոչ արդյունավետ լինելու մասին: Սակայն երեկվանից, երբ այն կրելու խորհուրդ է եղել, պետք է ապահովել նաեւ դրանց առկայությունը դեղատներում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս