Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը` Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց .
«Հարցրեք իրենց թող իրենք ասեն , եթե իրենք ոչ մի բան չպարզած այդպիսի հիմարություներ են անում, իրեցից հարցրեք , եթե տեսնեմ իրենք չարաշահում են, ես ինքս կասեմ , եթե փորձեն տենց շոուներ անեն: Ես որևէ բանում մեղավոր չեմ»:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարցուվել նաեւ «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման վերաբերյալ։ Դեռ տարիներ առաջ այդ շահութաբեր ՀԷԿ-ը մասնավորեցվել էր ծիծաղաշարժ գներով։ Ըստ դատախազության հաղորդագրության` ուսումնասիրության եւ դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ, ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: