Իշխանությունները պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։ Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական կազմին, սպասարկող անձնակազմին պաշտպանելու համար։

Աստված մի արասցե, վիրուսը բանակ մտնի։ Բոլոր նորմալ երկրներում գործում է խիստ մշակված պլան` օպերատիվ շտաբներում»,- ասաց ԱՆ աշխատակիցը: Ձեւավորվե՞լ է օպերատիվ շտաբ՝ հարցրինք Արսեն Թորոսյանին։ «Օպերատիվ շտաբ ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում` շենք կամ սենյա՞կ։ Շտաբը գործող մարդկանց խումբ է, որ ամեն օր հավաքվում են մեր նախարարությունում եւ որոշում` ինչ պետք է արվի այդ շրջանակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս