ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում նման մի անկյուն է ստեծվել բարի մարդկանց կողմից՝ օգնելու սոցիալապես անապահով խավին։ Լավ է, որ մեր օրերում դեռ կան նման սրտացավ մարդիկ։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում տարածված են տարբեր տեսակի աղանդ քարոզողները: Ուզում եմ իմանալ՝ ինչպես կարելի է պաշտպանվել աղանդներից, ինչպես սպառիչ պատասխան տալ քարոզիչներին:
Ռիմա Գրիգորյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աղանդներից պաշտպանվել կկարողանաք, եթե Եկեղեցու դավանանքը լավ իմանաք եւ պատարագին մասնակցեք ամեն կիրակի. եթե մկրտված չեք, մկրտվեք, որպեսզի պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդությունը ճաշակել կարողանաք: Անհրաժեշտ է ճշմարտությունը իմանալ եւ կատարել, իսկ սուտը հեռու կնահանջի: Պետք չէ նրանց սպառիչ պատասխան տալ: Ապրե՛ք ճիշտ քրիստոնեական կյանքով, գուցե այդպես նրանց կհամոզեք:
Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում գրանցված են 65 կրոնական կազմակերպություն, որոնցից մոտավորապես 54-ն աղանդներ են: Հայաստանի շուրջ 350 հազար բնակիչ ընդգրկված է աղանդներում: Աղանդների գոյությունը հաճախ բացատրում են Աստծու հետ շփվելու հնարավորությամբ, եւ դրա համար, նրանց կարծիքով, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մարդկային զանգվածի մեջ ոչ ոք իրեն ավելորդ չզգա, եւ բոլոր մարդիկ եղբայրներ ու քույրեր լինեն:

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ
ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Ռոբերտ Առաքելյան (38 տարեկան)

Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված, նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու եւ քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաեւ սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ ապրանքների քանակը՝ արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:




Լրահոս