ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված, հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին որոշման նախագիծը։ Այն e-draft պաշտոնական կայքէջում երեկուշ երեկոյան հավաքել էր 57 դիտում, 0 կողմ եւ 1 դեմ ձայն։
Տեղեկացնենք, որ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որԱրդարադատության նախարարության կողմից ներկայացված նոր նախագծով սահմանվում է, որ ենթակա են հրապարակման իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում առկա բոլորտեղեկությունները, բացի անձը հաստատող փաստաթղթի տվյալների, հանրային ծառայության համարանիշի, նրանց հաշվառման եւ բնակության հասցեների մասին տեղեկատվության:
Այսինքն՝ այս նախագծի ընդունման դեպքում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ՀՀ քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների, անվճար իրական սեփականատերերի հայտարարագրերին ծանոթանալ։
Ըստ Արդարադատության նախարարության՝ իրական սեփականատերերի հայտարարագրերը հասանելի կլինեն մարտի վերջին։ Հուսանք՝ ժամկետի հարցում նախարարությունը չի սխալվի, քանի որ այս հայտարարագրերին հանրությունը վաղուց է սպասում։ Կհիշեք՝ իրական սեփականատերերի անունները կառավարությունը պետք է հրապարկեր նախորդ տարի, սակայն այն անհասկանալի պատճառներով երկարաձգվեց։ Կառավարությունը հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակեր նախորդ տարվա նոյեմբերի 30-ին, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Բայց այսօր մարտի 10-ն է, այն դեռեւս անհասանելի է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման եւ այդ նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչեւ փետրվարի 20-ը նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպությանիրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը: Բայց,մյուսկողմից, կարելի է ասել,որմեր հանրապետությունում հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու գործը դարձել է անհնարին։
Անգամ այս գործին է լծվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,բայց, չնայած սրան, հանրության համար դեռեւս հասանելի չէ հանքերի՝ բառի բուն իմաստով իրական սեփականատերերի ցանկը, հայտարարագրերը։
Սյունէ Համբարձումյան