Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի ստարտափ ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12 մարտի, 2020, Երևան.«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» ծրագրի ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Աշտարակի Ստարտափ Ակումբը։

«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Գավառում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։

Աշտարակիստարտափ ակումբшտարածքի վերանորոգումը, նոր կահավորանքը հնարավորություն կտան կրթական ծրագրի երկրորդ փուլին մասնակցող քսանից ավելիդեռահասներինանցկացնել դասընթացներըգունագեղ մթնոլորտում։ Տրամադրող աշխատանքային և խաղային միջավայրը կխթանի պատանիներիներգրավվածությունն ու եռանդը, և նրանք ակտիվորեն կբացահայտեն դիզայն մտածողության և ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները, կծանոթանան բիզնես ոլորտի գործունեությանը, խմբեր կկազմեն,ուսումնասիրություններ, փորձարկումներ կկատարեն և մարզիչների աջակցությամբ կզարգացնեն իրենց ստարտափ գաղափարները:

«Աշտարակի ստարտափ ակումբը նոր շունչ է առել և պատրաստ է ընդունել մասնակիցներին երկրորդ փուլի շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ակումբի նոր տեսքը և ձևավորումը դրական ազդեցություն կունենան պատանիների վրա, և նրանք ավելի մեծ հաճույքով կմասնակցեն դասընթացներին» – ընդգծեց«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք շատ կարևորում ենք այս նախագիծը, քանի որ համարում ենք, որ բիզնես գիտելիքները լավ է ստանալ երիտասարդ տարիքում, դա օգնում է ճիշտ մտածելակերպ ձևավորել և մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Ուրախ ենք, որ մեր մասնակիցները կարող են սովորել գեղեցիկ և հարմարավետ պայմաններում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ Ակումբ» նախաձեռնության ռազմավարական գործընկերն է:

 




Լրահոս