Որ բանկերն են հետաձգել վճարումների ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից ամբողջ հանրապետությունով իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ: Այդ միջոցառումներին միացել են նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները:

Նշենք, որ այս հարցը բարձրաձայնվեց ընդդիմադիր ուժերի պատգամավորների կողմից: Մասնավորապես,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրավոր նամակ է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Նամակով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն, 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը: Եվ ահա, Կենտրոնական բանկն այս ընթացքում քննարկում է հնարավորությունները:

Սակայն այս ամենից զատ բանկերն իրենք են արդեն նման հայտարարություններ անում:

«Մոգո» ՈՒՎԿ-ն ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է մարտ ամսվա մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: «Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է օգտվել առցանց բանկային ծառայություններից և անկանխիկ վճարամիջոցներից:

«Արդշինբանկ»-ն իր հերթին հորդորում է օգտվել ստեղծված բանկային գործարքների իրականացման բազմաթիվ տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է 24/7 ռեժիմով իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու:

«Ամերիաբանկ»-ը սակայն առհասարակ հետաձգում է վճարումների ժամկետները: Մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Բանկի հայտարարությունը բոլոր մանրամասներով կարող եք կարդալ այստեղ: «IDBank»-ն էլ խորհուրդ է տալիս գործարքները կատարել հեռահար տարբերակով:

 




Լրահոս