ՖԻՖԱ-ն թույլ է տվել ակումբներին ` ֆուտբոլիստներին բաց չթողնել հավաքականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերատեսչությունը թույլ է տվել ակումբներին ` մարտին եւ ապրիլին, ֆուտբոլիստներին բաց չթողնել հավաքականներ: Որոշումը կապված է COVID-19 կորոնավիրուսը տարածման հետ:

ՖԻՖԱ-ն առաջարկում է նաեւ նախատեսված հանդիպումները հետաձգել եւ չեղարկել: Այս շրջանում նախատեսված են հանդիպումներ Ազգերի լիգայի շրջանակներում, ինչպես նաեւ ընկերական խաղերի շրջանակում:
Ըստ ամենայնի Հայաստանի ազգային հավաքականի նախատեսած հանդիպուները Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ կչեղարկվեն:

Հավելենք, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով դադարեցված են եվրոպական թոփ 5 առաջնությունները, Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան ,ինչպես նաեւ ` Հայաստանի Բարձրագույն խումբը, Առաջին խումբն ու VBET Հայաատանի գավաթի խաղարկությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս