Ոստիկանության Արթիկի բաժնում մարտի 17-ի երեկոյան Մեծ Մանթաշ գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ տնից գողություն են կատարել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տուն են մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել են բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։
Գողությունից հետո քարտից կանխիկացրել են 137 հազար դրամ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում Արթիկի ոստիկանները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից երկու օր անց արդյունք է տվել։
Մարտի 19-ին հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել տուժողի համագյուղացին։ 22-ամյա երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։ Նախնական տվյալներով՝ կանխիկացումից հետո քարտը նետել է աղբանոց։ Քննությամբ պարզվում են դեպքի այլ հանգամանքներ։