ՖՈՏՈ. Վարորդական իրավունք ստանալու համար պետք է անցնել բժշկական հավատարմագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, որը կապահովի վարորդական վկայական ստանալու համար դիմած թեկնածուի բժշկական հավատարմագրում անցնելու համար օրենքով նախատեսված պահանջի կատարումը։ Մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կսահմանվի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձանց բժշկական հավատարմագրում անցնելու դեպքերը: Ի դեպ, այս որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 20-ից։

Իսկ ահա «A», «B» և «BE» կարգերի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրման ձեւաթղթերը հետեւյալն են․

Ս․Հ․




Լրահոս