Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքման 4 շրջիկ մեքենա Երևանում և 10 մեքենա՝ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մեկական մեքենա սկզբունքով: Առաքումն իրականացվում է անվճար:
Շրջիկ մեքենաներն իրականացնում են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների պատվերների առաքում: Առաքվում են կանխավճարային ու հետվճարային քարտեր, ինչպես նաև՝ Wi-Fi երթուղիչներ: Ընդունվում են նաև քարտի փոխարինման պատվերներ: Պատվերի ձևակերպման համար անհրաժեշտ է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111 կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով: Այնուհետև հաճախորդի հետ կապ է հաստատվում և նրան ուղղորդում դեպի այն վայրը, ուր ժամանելու է առաքման շրջիկ մեքենան՝ քարտը կամ սարքը առաքելու, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, բաժանորդային պայմանագիր կնքելու համար: Ուստի, առաքանին ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
«Համավարակը ստիպում է արագ լուծումներ փնտրել ու հարմարվել իրավիճակին՝ բաժանորդների համար առավելագույնս հասանելի լինելու համար: Որքանով էլ շատ լինեն բաժանորդների սպասարկման՝ Վիվա-ՄՏՍ-ի թվային հարթակները, այնուամենայնիվ, միշտ էլ առաքման կարիք լինում է: Հատկապես պահանջարկի մեծ աճ կա հեռավար կրթության ու աշխատանքի համար անհրաժեշտ՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած սակագնային պլանների հանդեպ», – հարզազրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաշվի առնելով, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ: Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:  Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջ՝ https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for–prepaid կամ զանգահարել 111:
Կարևոր. Վիվա-ՄՏՍ-ը հորդորում է բաժանորդներին պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր: Ցանկալի է նաև, որ հնարավորության դեպքում, բաժանորդները լինեն կանխարգելիչ դիմակներով:
Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):
Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային հեռախոսների վաճառքը:
Առաքման շրջիկ մեքենաները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:




Լրահոս