Արցախի Հանրապետության նորընտիր նախագահը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական
հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում
ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը,
Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի
անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի
իրականացմանը վերաբերող հարցեր:




Լրահոս