Արցախում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:




Լրահոս